Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Թուրքիա
Ապրիլի 27 – ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Տոկելի գլխավորած պատվիրակության հետ:
Նշվում է, թե գլխավոր շտաբումկայացած հանդիպմանըԱդրբեջանի պաշտպանության փոխնախարարը նշել է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ կապերի հետագա ընդլայնման կարևորությունը: ԽոսելովԱդրբեջանի և Թուրքիայի զինծառայողներիմասնակցությամբ անցկացվող համատեղ թռիչքային-տակտիկականզորավարժությունների մասին ՝ Ադրբեջանից ընդգծել են, թե նման զորավարժությունները կարևոր նշանակություն ունեն երկկողմ համագործակցության զարգացման համար և նպաստում են տարածաշրջանի անվտանգությանը:
Կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության տարբեր ոլորտներ, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ գործունեության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու