Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։
Հայաստանի հավաքականը նվաճել էր 1-ական ոսկե, արծաթե և 3 բրոնզե մեդալ։
5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Բրոնզե մեդալ էին նվաճել Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) , Գասպար Տերտերյանը (72 կգ), Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ)։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու