ԱՄՆ-ն քննարկում է Իրանի առաջարկը՝ եռափուլ բանակցություններ վարելու վերաբերյալ
Աշխարհ
Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի առաջարկը՝ երեք փուլերից բաղդկացած բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Այնուամենայնիվ, այս առաջարկը քննարկվել է։ Ես չեմ ուզում առաջ անցնել նախագահին կամ նրա ազգային անվտանգության թիմից», – ասաց նա։ «Ես չէի ասի, որ նրանք (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները – խմբ.) դիտարկում են այն։ Ես պարզապես կասեի, որ այսօր առավոտյան քննարկում է եղել (այս առաջարկի շուրջ), բայց չեմ ուզում ժամանակից շուտ անցնել։ Վստահ եմ, որ նախագահը շատ շուտով ուղղակիորեն կխոսի այս հարցի շուրջ», – նշեց Լիվիտը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու