Մահացել է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը
Հասարակություն
Մահացել է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Լևոնի Հարությունյանը։ Գույժը հայտնում են Համալսարանից
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ ապրիլի 27-ին անժամանակ կյանքից հեռացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Լևոնի Հարությունյանը։
Այս ծանր կորստի կապակցությամբ հայտնում ենք, որ համալսարանում մինչև մայիսի 4-ը ներառյալ դասերը դադարեցվում են։
Համալսարանի ողջ անձնակազմն ու ուսանողները սգում են Սուրեն Հարությունյանի անժամանակ մահը՝ իրենց անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր մերձավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու