Հունաստանի իշխանությունները փորձում են արգելել առցանց անանունությունը
Աշխարհ
Հունաստանի թվային տեխնոլոգիաների նախարար Դիմիտրիս Պապաստերգիուն հայտարարել է, որ Հունաստանի իշխանությունները ցանկանում են արգելել առցանց անանունությունը։
«Անանունության հիմնական խնդիրը թունավորությունն է։ Յուրաքանչյուրը, հատկապես սոցիալական ցանցերում, կարող է զրպարտել մեկին առանց որևէ հետևանքների ենթարկվելու։ Մենք պետք է գտնենք մի եղանակ, որով պահանջենք հարթակներից ստուգել օգտատերերի ինքնությունը», - Euractiv-ին ասել է նա։
Պապաստերգիուն նշել է, որ Հին Հունաստանում բոլորը կարող էին բացահայտ արտահայտել իրենց կարծիքը և կիսվել իրենց տեսակետներով։ Նախարարի խոսքով՝ այս մոդելը պետք է «ոգեշնչի» նոր «թվային ժողովրդավարության» ձևավորմանը։
Նա հավելել է, որ այս գաղափարը քննարկվել է Հունաստանի կառավարությունում մի քանի ամիս և ներկայումս քննարկվում է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի աշխատակազմում։ Պապաստերգիուն նշել է, որ կան բազմաթիվ «տեխնիկական եղանակներ» հաշիվները նույնականացնելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու