Սոլովյովը ներողություն է խնդրել Բոնիայից
Ռուսաստան
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հրապարակայնորեն ներողություն է խնդրել բլոգեր Վիկտորիա Բոնիայից՝ նրա հասցեին հնչեցրած կտրուկ արտահայտությունների համար։ Ներողությունը հնչել է «Սոլովյով LIVE» հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հաղորդավարն ընդունել է, որ իր խոսքերը չափազանց էմոցիոնալ են եղել և չեն արդարացվում։ «Այո, իհարկե, ես պետք է ներողություն խնդրեմ... ես չափազանց էմոցիոնալ էի», — նշել է նա եթերի ընթացքում։
Եթերի տեսագրությունը հասանելի է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում, որտեղ տարածվել է հաղորդման համապատասխան հատվածը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու