Ռուսաստանում հանցավորության մակարդակը նվազել է, բայց ահաբեկչական դեպքերը աճել են
Ռուսաստան
Ռուսաստանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում երկրում պահպանվել է համեմատաբար կայուն քրեական իրավիճակ՝ չնայած արտաքին մարտահրավերներին և պատժամիջոցներին։ Տվյալները փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ փողոցային հարձակումները նվազել են 23.8%-ով, կողոպուտները՝ 40%-ով, գողությունները՝ 25%-ով։ Նվազել է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ մոտ 19.8%-ով, իսկ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 40%-ով։ Օտարերկրացիների մասնակցությամբ հանցագործությունները նույնպես նվազել են՝ մոտ 38.9%-ով, և նրանք ավելի քիչ են դարձել հանցագործությունների զոհ։
Միևնույն ժամանակ, կիբերհանցագործությունների թիվը նվազել է գրեթե մեկ երրորդով, կոռուպցիոն դեպքերը՝ փոքր-ինչ, սակայն կաշառք տալու դեպքերը աճել են 11.7%-ով։ Ավելի վաղ Ալեքսանդր Բաստրիկին-ը հայտարարել էր, որ Ռուսաստանում ահաբեկչական բնույթի հանցագործությունները աճել են շուրջ 60%-ով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու