Հարված «Միրատորգ»-ի ձեռնարկությանը․ Բրյանսկում կա զոհ
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Բրյանսկի մարզում գտնվող Միրատորգ ընկերության ձեռնարկությանը։ Այս մասին հայտարարել է մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը՝ իր հրապարակման մեջ։
Ըստ պաշտոնյայի՝ հարվածի հետևանքով ագրոարդյունաբերական համալիրի աշխատակիցներից մեկը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Վնասվել է նաև ընկերության հատուկ նշանակության մեքենա՝ կեր տեղափոխող ավտոմեքենան։ Տուժածի ընտանիքին խոստացվել է նյութական աջակցություն։
Նշվում է, որ հարձակումը իրականացվել է FPV տեսակի անօդաչու սարքով, իսկ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 28-ի գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել է մոտ 200 անօդաչու սարք, և հարվածների տակ է հայտնվել առնվազն վեց մարզ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու