9-րդ դասարանի աշակերտները կարող են ներկայացնել քաղաքային խնդիրների վերաբերյալ համապատասխան զեկույցներ (տեսանյութ)
ՀայաստանԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն այս տարի ևս կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով դպրոցական ավագանու նիստը:
Միջոցառման ձևաչափը նախատեսում է Երևան քաղաքի ավագանու նիստ: Ավագանու անդամներին ընտրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներն իրենց դպրոցների մանկավարժական խորհուրդներին կարող են ներկայացնել քաղաքային խնդիրների վերաբերյալ համապատասխան զեկույցներ:
Բոլոր հավաքագրված զեկույցները կգնահատվեն աշխատանքային խմբի կողմից և առավելագույն միավոր հավաքած 64 աշխատանքները ներկայացրած աշակերտները հրավիրվելու են միջոցառմանը, իսկ մինչև 7 աշակերտ ներկայացնելու են իրենց զեկույցները:
Զեկույցների ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու