Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր
Աշխարհ
Մոսկվայի հյուսիսում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս յոթը վիրավորվել են, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Վերջին տեղեկությունների համաձայն՝ 31 մարդ փրկվել է, յոթը՝ վիրավորվել, իսկ երեքը՝ զոհվել։ Շենքի երկրորդ հարկից փրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասվում է հայտարարության մեջ։
Նրանք նաև նշել են, որ շենքի պարագծի շուրջ տեղադրվել են բարձրացնող մեխանիզմներ, իսկ ներսում շարունակում են աշխատել գազից և ծխից պաշտպանող խմբերը։
Աշխատանքներին ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա։ Հրդեհը դասակարգվել է որպես առավելագույն ծանրության հինգ աստիճան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել է կառուցվող բազմահարկ շենքում՝ 2-րդ ամբուլատոր Պրոզդի 14 հասցեում: Շենքում կարող է լինել ավելի քան 200 մարդ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու