Ուկրաինան որոշել է իր զինվորներից մի քանիսին փոխարինել ռոբոտներով
Աշխարհ
Ուկրաինան մտադիր է այս տարվա առաջին կեսին պայմանագրեր կնքել 25 000 ցամաքային ռոբոտացված համակարգերի մատակարարման համար, որոնք նախատեսվում է օգտագործել առաջնագծում լոգիստիկ առաջադրանքներում զինվորներին փոխարինելու համար, հաղորդում է Defense News-ը։
Հրապարակման համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին նախատեսված ԳՌՀ մատակարարումները կրկնակի գերազանցում են 2025 թվականի ցուցանիշները։ Մեկնաբանելով իրավիճակը՝ պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը նշել է գնումների ավելացման նպատակը։
«Առաջնագծում լոգիստիկայի 100%-ը պետք է իրականացվի ռոբոտացված համակարգերի միջոցով», - ասել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ մարտ ամսին ԳՌՀ-ն առաջնագծում իրականացրել է ավելի քան 9 000 տարհանման և լոգիստիկ առաքելություն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու