Զելենսկու նախկին համախոհը գնահատել է Մերցի՝ ուկրաինական տարածքները զիջելու մասին դիտարկումները
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Ուկրաինայի կողմից տարածքների զիջման մասին արված մեկնաբանությունները վերջնագիր են նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը X սոցիալական ցանցի իր էջում։
«Մերցը բացահայտորեն ընդունեց այն, ինչ շատերն են շշնջում Եվրոպայում. Ուկրաինան կարող է ստիպված լինել ընդունել իր տարածքի մի մասի անդառնալի կորուստը՝ որպես Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի մաս», - գրել է Մենդելը։
Նրա խոսքով՝ Մերցի հայտարարությունը Բեռլինից հստակ ուղերձ էր այն մասին, որ տարածքային զիջումները կարող են լինել Ուկրաինայի եվրոպական ապագայի գինը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու