Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի
Հասարակություն
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որ ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակները որոնման և ներբեռնման հնարավորությամբ հասանելի են ԿԸՀ կայքում։ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը երկար ժամանակ որևէ հասցեում գրանցված չէր, սակայն այժմ կայքը թարմացվել է։
Այժմ նա գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում։
Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա, որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու