Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) հունիսի 5-ին, 9-ին, 10-ին և 11-ին:
Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու