Մերցը գերմանացի քաղաքական գործիչների շրջանում ժողովրդականության վարկանիշում վերջին տեղում է
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը INSA ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն՝ ամենաքիչ ժողովրդականություն վայելող գերմանացի քաղաքական գործիչն է։ Արդյունքները հրապարակել է Bild-ը։
Հարցվածներին խնդրել են գնահատել հասարակական գործիչների արդյունավետությունը 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն նշանակում է «շատ վատ», իսկ 10-ը՝ «շատ լավ»։ Մերցը զբաղեցրել է 20-րդ տեղը՝ միջին 2,9 միավորով։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գլխավորել է վարկանիշային աղյուսակը՝ 4,9 միավորով։
Երկրորդ և երրորդ տեղերը կիսել են «Կանաչների» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուսթը՝ երկուսն էլ 4,1 միավորով։ Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Բավարիայի վարչապետ Մարկուս Սյոդերը և Բունդեսթագի նախկին փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու