Ֆոն դեր Լեյենը հայտարարել է՝ պատրաստ է Եվրոպայում փոխել բիզնեսի կանոնները
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է բիզնես միջավայրի փոփոխություններին։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողական դաշինքը նրան խիստ վերջնագիր է ներկայացրել, հաղորդում է Politico-ն։
«Մենք հանձնառու ենք նախաձեռնել փոփոխություններ, որոնք ավելի արագ և արդյունավետ կերպով կստեղծեն պայմաններ Եվրոպայում ընկերությունների աճի և իրենց գլոբալ մրցունակության բարձրացման համար», - նշել է նա։
Այս հայտարարությունն արվել է Բեռլինում կանցլեր Մերցի գլխավորած պահպանողական Քրիստոնեադեմոկրատական միության (CDU/CSU) դաշինքի անդամների մասնակցությամբ փակ հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու