Էստոնիայի նախագահը ԵՄ-ին կոչ է արել հանգստություն պահպանել «ռուսական սպառնալիքի» առջև
Աշխարհ
Եվրոպան պետք է «հանգստություն պահպանի» Ռուսաստանի առջև, որը ցանկանում է «մի փոքր նյարդայնացնել» եվրոպացիներին։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է The Guardian-ը։
«Այս մտքերը այն մասին, թե ով կլինի հաջորդը՝ Էստոնիան, Բալթյան երկրները, թե Ֆինլանդիան, գալիս և գնում են, և սա առաջին անգամը չէ։ Սա Ռուսաստանի մարտավարությունն է, որը նախատեսված է մեզ մի փոքր նյարդայնացնելու համար։ Բայց մենք պետք է հանգիստ մնանք, ինչպես բնորոշ է սկանդինավյան երկրներին», - նշել է Էստոնիայի նախագահը։
Նույն մամուլի ասուլիսում Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ինքը որևէ պատճառ չի տեսնում, որ Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա և «փորձարկի դաշինքի փոխադարձ պաշտպանության 5-րդ հոդվածի ուժը»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու