ԲԴԽ-ն նախագահին է առաջարկել Գարիկ Ավագյանի թեկնածությունը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում նշանակման համար
Իրավունք
Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-38-Ո-37 որոշումը, որով առաջարկվում է Սնանկության դատարանի նախագահ նշանակելու թեկնածություն։
2026 թվականի ապրիլի 27-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի և 121-րդ և 117-րդ հոդվածների համաձայն։
Հանրապետության նախագահին առաջարկել Գարիկ Կարոյի Ավագյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու