Կհամակերպվեմ նոր անձնագրի ձևավորման հետ, երբ Արարատ Միրզոյանը դառնա Արագած Միրզոյան. Նուռ
Քաղաքական
Այսօր Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել, որի ժամանակ տեղեկացրել է, որ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը ավարտական փուլում է։
Հայաստանում կենսաչափական նոր անձնագրերն այսուհետ կլինեն կարմիր, յուրաքանչյուր էջում տարբեր պատկերներ են, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, արտացոլում են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Հատկանշական է, որ էջերից մեկում պատկերված է Արագածը, իսկ Խոր Վիրապն առանց Արարատի է։
Դիզայներ, նկարիչ Արման Նուռը Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նոր անձնագրերի դիզայնն, ասել է.
«Ես՝ որպես հայ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կհամակերպվեմ անձնագրի տվյալ ձևավորման հետ որոշակի վերապահումներով և պայմաններով՝ երբ Արարատ Միրզոյանը փոխի իր անունը և դառնա Արագած Միրզոյան, և երբ Թուրքիան և Ադրբեջանը այլևս չպատկերեն իրենց դրոշի վրա լուսին և աստղ»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու