Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Աշխարհ
Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ հարավային Լիբանանի Նաբաթիե նահանգի Ջիբշիթ քաղաքի շենքի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել։
Ըստ գործակալության՝ զոհերի թվում կա նաև երեխա։ Բոլոր զոհերը ազգականներ են եղել։
Նախորդ օրը Նաբաթիե նահանգի 16 քաղաքների բնակիչները իսրայելական զինվորականներից հրաման են ստացել անհապաղ տարհանվել՝ սպասվող օդային հարվածների պատճառով։ Իսրայելական բանակի խոսնակ Ավիխայ Էդրին Daily Mail-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները օգտագործում են այդ քաղաքները զինված ներխուժումներ իրականացնելու համար։
Միևնույն ժամանակ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ին ռազմական սրման սկսվելուց ի վեր Լիբանանի հարավային և արևելյան շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 2500 մարդ, իսկ վիրավորվել՝ ավելի քան 7800 մարդ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու