NBC. Թրամփը չի հրաժարվի հրապարակային միջոցառումներից մահափորձից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ձեռնպահ մնալ հանրային միջոցառումներից՝ անհաջող մահափորձից հետո, հաղորդում է NBC News-ը։
Հղում անելով ամերիկացի առաջնորդի մերձավոր շրջապատին՝ հեռուստաալիքը պարզաբանել է, որ Թրամփը «թույլ չի տա, որ վերջին միջադեպը փոխի իր մոտեցումը նախագահության նկատմամբ»։
NBC News-ը հավելել է, որ Թրամփի հրապարակային ելույթների ժամանակացույցը կմնա անփոփոխ։
Հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին ԱՄՆ մայրաքաղաքի «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որին մասնակցել է ԱՄՆ վարչակազմի ողջ բարձրագույն կազմը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու