ՕՊԵԿ-ը ճգնաժամի շեմին․ ԱՄԷ-ի հնարավոր դուրս գալը կարող է քանդել նավթային դաշինքը
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրությունների՝ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ դաշինքից հնարավոր դուրս գալը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել և լուրջ հարված հասցնել կազմակերպությանը։ Այդ մասին հայտարարել է ամերիկյան Lipow Oil Associates խորհրդատվական ընկերության ղեկավար Էնդի Լիպոուն՝ ընդգծելով, որ նման զարգացումը կարող է վերաձևակերպել նավթային շուկայի ուժերի բալանսը։
Փորձագետը հիշեցրել է, որ ԱՄԷ-ն առաջին երկիրը չէ, որը կարող է լքել ՕՊԵԿ-ը․ ավելի վաղ կազմակերպությունից դուրս են եկել Կատարն, Էկվադորը և Անգոլան։ Նրա գնահատմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում ԱՄԷ-ի օրինակին կարող են հետևել նաև այլ անդամ պետություններ, ինչը կթուլացնի դաշինքի միասնականությունը և ազդեցությունը գլոբալ շուկայում։
Վերլուծաբանները նշում են, որ նման միտումը կարող է լուրջ վնաս հասցնել ՕՊԵԿ-ի հեղինակությանը։ Եթե անդամ երկրները դժգոհեն արտադրության սահմանափակումների (քվոտաների) չպահպանվելուց, դա կարող է դառնալ կազմակերպությունից զանգվածային դուրս գալու խթան։ Հնարավոր թեկնածուների թվում նշվում է նաև Քուվեյթը, որը, ինչպես ԱՄԷ-ն, ակտիվորեն արդիականացնում է իր նավթագազային ոլորտը և դժվարանում է համատեղել միլիարդավոր ներդրումների վերադարձը արտադրության սահմանափակման քաղաքականության հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու