Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Հասարակություն
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ Ավանեսյանը, անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ ունի՞ արդյոք Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին, Ավանեսյանը պատասխանել է.
«Բաքվում պահվող հայերի թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերի հետ կապված Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգմամբ աշխատանքները մշտապես ընթանում են։ Վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով այդ հարցերը, մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ, ուշադրության կենտրոնում են։ Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- ասել է Ավանեսյանը։
Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու