Մեծ Բրիտանիան հաստատել է, որ Չարլզ III-ը աջակցում է միջուկային զենքի չտարածմանը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կողմ է միջուկային զենքի չտարածմանը։ Այս մասին հայտարարել է միապետի գրասենյակի խոսնակը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիտարկման, որ միապետը, իբր, համաձայն է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
«Թագավորը, իհարկե, հաշվի է առնում իր կառավարության վաղեմի և հայտնի դիրքորոշումը միջուկային զենքի տարածումը կանխելու վերաբերյալ», - Sky News-ը մեջբերել է Բուքինգհեմյան պալատի խոսնակի խոսքերը։
Ապրիլի 28-ին, Վաշինգտոնում բրիտանական միապետի պատվին կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ ելույթ ունենալով՝ ամերիկացի առաջնորդն ասել է.
«Մենք ռազմական առումով հաղթել ենք այս կոնկրետ հակառակորդին և երբեք թույլ չենք տա նրանց՝ Չարլզը համաձայն է ինձ հետ, նույնիսկ ավելի, քան ես՝ միջուկային զենք ունենալ»։
Մեծ Բրիտանիայի պետության ղեկավարը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, Միացյալ Նահանգներում են 2007 թվականից ի վեր իրենց առաջին պաշտոնական այցով։ Այն կավարտվի ապրիլի 30-ին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու