Չինաստանը պահանջել է, որ Ճապոնիան արագացնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենքի ոչնչացումը
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պահանջում են, որ Ճապոնիան անհապաղ ոչնչացնի և վերացնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ճապոնական քիմիական զենքը։
«Չինաստանը մշտապես կոչ է արել Ճապոնիային, համաձայն Քիմիական զենքի մասին կոնվենցիայի դրույթների և երկու կառավարությունների միջև ստորագրված հուշագրի, հնարավորինս շուտ ամբողջությամբ և լիովին ոչնչացնել Ճապոնիայի կողմից Չինաստանում լքված քիմիական զենքը», - ասել է նա Քիմիական զենքի մասին կոնվենցիայի 29-ամյակին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
Չինացի դիվանագետը բացատրել է, որ սա ճապոնական միլիտարիզմի կողմից Չինաստանի դեմ կատարված ամենածանր հանցագործություններից մեկն է, որը շարունակում է սպառնալիք ներկայացնել չինացի ժողովրդի շրջակա միջավայրի, կյանքի և բարեկեցության համար։
«Ճապոնիայի կողմից լքված քիմիական զենքի լիակատար ոչնչացումը միջազգային պարտավորություն է, որը Ճապոնիան պետք է կատարի», - հավելել է Լին Ցզյանը։ Նա հավելել է, որ Տոկիոն իրավունք չունի խուսափել դրանից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու