Հալեպում զանգվածային սպանդի վայր է հայտնաբերվել
Մերձավոր Արևելք
Սիրիայի ապստամբները Հալեպ քաղաքում հայտնաբերել են զանգվածային գնդակահարության արդյունքում սպանված տղամարդկանց սպանդանոց, գրում է Lenta.ru-ն: Համացանցում հայտնված տեսահոլովակում երևում են Քուվեյք գետի ափին պառկած 56 տղամարդկանց դիակները:
Ապստամբների տվյալներով՝ նրանք բոլորը 20-30 տարեկան են և քաղաքացիական համազգեստով: Բոլորի ձեռքերը կապված են մեջքին և, դատելով վնասվածքներից, նրանց բոլորին գնդակահարել են ծոծրակից մոտ հեռավորության վրայից: Մարմինների դասավորությունից ելնելով՝ մարդկանց գնդակահարել են՝ նրանցից 5-10 հոգու առանձնացնելով: Դիակները թաղված չեն եղել կամ սարսափ տարածելու համար, կամ էլ պարզապես չեն հասցրել: Ընդդիմադիրները պնդում են, որ սպանվածները տեղի բանտերի բանտարկյալներն են:
Զանգվածային մահապատժի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Կառավարությունը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ