Ուկրաինան հայտարարել է 2022 թվականից սկսած սահմանին զորակոչից խուսափող 67,000 անձանց ձերբակալման մասին
Աշխարհ
Պետական սահմանային ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոյի խոսքով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է 67,000 մարդու, որոնք փորձել են հատել պետական սահմանը՝ զորակոչից խուսափելու համար։
«2022 թվականի փետրվարից ի վեր սահմանին ձերբակալվել է 67,000 մարդ։ Նրանցից 36,000-ը ձերբակալվել է սահմանի կանաչ հատվածում, 27,000-ը՝ սահմանային գոտու անցակետերում, իսկ 4,000-ը՝ անցակետերում՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ ելքի պայմանները կեղծելու փորձի համար», - ասել է նա՝ պատասխանելով հարցին։ Նրա խոսքերը մեջբերել է «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը։
Դեմչենկոն հավելել է, որ երբեմն սահմանին տեղի են ունենում «տարօրինակ միջադեպեր», երբ զորակոչից խուսափողները փորձում են փախչել Ուկրաինայից։
«Մեկը ձևանում էր որպես տարեց կին։ Մի փորձ հատկապես հիշարժան էր. տղամարդը ընտրել է Մոլդովայի սահմանը և հայտնվել վայրի կենդանիների թակարդում։ Նա հանդիպել է գայլերի և փախչելու համար բարձրացել է ծառի վրա», - ասել է նա։ Դեմչենկոյի խոսքով՝ սահմանապահները օգնել են տղամարդուն՝ նրան ծառից իջեցնելով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու