Politico. Սպիտակ տունը զբաղված է Իրանով և չի հիշում, թե վերջին անգամ երբ է քննարկել Ուկրաինայի հարցը
Աշխարհ
Ամերիկացի պաշտոնյաները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է Սպիտակ տանը բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ամերիկացի բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
«Իրանը, անկասկած, դարձել է առաջնահերթություն», - ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ գլխավոր բանակցողները՝ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, «հիմնականում աշխատում են Իրանի վրա»։ Սակայն, Politico-ն հաղորդում է, որ որոշ շփումներ ռուս և ուկրաինացի գործընկերների հետ շարունակվում են։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ համագործակցելու նկատմամբ նվազել է։ Դա պայմանավորված է ամերիկացի առաջնորդի դժգոհությամբ՝ իր եվրոպացի դաշնակիցների կողմից Իրանին հարվածներ հասցնելուց հրաժարվելու հետ կապված։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու