Ուկրաինային տրամադրվող վարկի առաջին տրանշը կօգտագործվի ԱԹՍ-ներ գնելու համար․ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյեն
Աշխարհ
Ուկրաինային սկզբնապես հատկացված 90 միլիարդ եվրո վարկի 6 միլիարդ եվրոյի տրանշը կտրամադրվի այս եռամսյակում՝ անօդաչու թռչող սարքերի գնման և բյուջետային պարտավորությունների կատարման համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանի նիստի ժամանակ, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք այս եռամսյակում կհատկացնենք 2026 թվականի համար 45 միլիարդ եվրոյի առաջին տրանշը՝ մեկ երրորդը՝ բյուջետային կարիքների համար, իսկ երկու երրորդը՝ Ուկրաինայի պաշտպանության համար։ Առաջին պաշտպանական փաթեթը կլինի Ուկրաինայից անօդաչու թռչող սարքերի համար՝ մոտավորապես 6 միլիարդ եվրո արժողությամբ», - ասել է ֆոն դեր Լեյենը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու