Կիևում ԱՄՆ դեսպանը պատրաստվում է հրաժարական տալ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում վարած քաղաքականության պատճառով․ FT
Համաշխարհային Մամուլ
Կիևում ԱՄՆ դեսպան Ջուլի Դեյվիսը մտադիր է հրաժարական տալ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական քաղաքականության հետ անհամաձայնությունների պատճառով, հաղորդում է բրիտանական The Financial Times թերթը։
Թերթի տվյալներով՝ Դեյվիսը կհեռանա Կիևից առաջիկա շաբաթներին՝ տեղեկացնելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Դեսպանի մոտալուտ հրաժարականի պատճառը Թրամփի քաղաքականությունից դժգոհությունն է, որը կտրուկ նվազեցրել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
Ապրիլի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը չի կարող երաշխավորել խաղաղություն, քանի որ իր պաշտոնավարման ժամկետին մնացել է երկու տարի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու