Ֆրանսիայի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես լքել Մալին
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Մալիի քաղաքացիներին ժամանակավորապես լքել երկիրը՝ անկայուն իրավիճակի պատճառով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նախարարության կայքում։
«Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ պլանավորել իրենց ժամանակավոր մեկնումը Մալիից՝ օգտագործելով դեռևս հասանելի առևտրային չվերթները», - նշել է նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ «ապրիլի 25-ին երկրի մի քանի վայրերում, այդ թվում՝ Բամակոյում, տեղի ունեցած հարձակումներից հետո անվտանգության իրավիճակը մնում է չափազանց անկայուն»։
Ապրիլի 25-ին կառավարական ուժերը, Մալիի միջազգային դաշնակիցների աջակցությամբ, հետ մղեցին արմատական խմբավորումների բազմաթիվ հարձակումները և կեսօրին վերականգնեցին իրավիճակի վերահսկողությունը։ Պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվեց հարձակումներից մեկի ժամանակ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու