Կրեմլը բացատրել է Մայիսի 9-ի շքերթում ռազմական տեխնիկայի բացակայությունը
Ռուսաստան
Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի Հաղթանակի շքերթում ռազմական տեխնիկայի բացակայությունը պայմանավորված է անվտանգության միջոցառումների ուժեղացմամբ։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման որոշումը նպատակ ունի նվազեցնել հնարավոր վտանգները ներկայիս պայմաններում։
Պեսկովը ընդգծել է, որ անվտանգության սպառնալիքների ֆոնին իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Նրա խոսքով՝ շքերթը կանցկացվի, սակայն պետք է հաշվի առնել, որ նախորդ տարվա միջոցառումը եղել է հոբելյանական և անցկացվել է ավելի լայն ձևաչափով։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այս տարի շքերթում չի նախատեսվում ռազմական տեխնիկայի մասնակցություն։ Բացի այդ, օպերատիվ իրավիճակից ելնելով՝ Կարմիր հրապարակում չեն մասնակցի նաև կադետները, սուվորովցիները և նահիմովցիները։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու