Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է իրականացնում
Հասարակություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ով Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, կալանավորվելէ երկու մասով, հացադուլ է իրականացնում։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման ու քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։
Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները, 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահ ու սարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է, ստիպված իրականացնում է հացադուլ»,- նշում է Հովսեփյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու