Ինչ կոչեր են հղել Մակրոնն ու Շոլցը Զելենսկիին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական օրերին
Աշխարհ
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը կասկածի տակ են դրել Ուկրաինայի՝ մի քանի օրից ավելի դիմադրելու կարողությունը և կոչ են արել նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հանձնվել։ Այս մասին հաղորդել են գերմանացի լրագրողներ Օլիվեր Շրյոմը և Ուլրիխ Թիլեն իրենց «Խաթարում» գրքում, որին ծանոթացել է ՌԻԱ Նովոստին։
Գրքում նշվում է, որ Զելենսկին 2022 թվականին բողոքել է Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ Մակրոնի և Շոլցի նմանատիպ կոչերով զանգերի վերաբերյալ։
«Մատեուշ, կարո՞ղ եք խնդրեմ ասել այս երկու տղաներին, որ դադարեցնեն ինձ ուղղված հանձնվելու կոչերը», - հեղինակները մեջբերում են Զելենսկիի խոսքերը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու