Մերց․ Գերմանիայում աճում է անորոշությունն ու լարվածությունը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկրում նկատվում է ընդհանուր նյարդայնություն և խոր անորոշություն բնակչության շրջանում, ինչը արդեն ազդում է քաղաքական իրավիճակի վրա։ Այս մասին նա խոսել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հասարակական տրամադրությունները ճնշում են գործադրում նաև իշխող ուժերի վրա։
Կանցլերի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ազդեցություն ունի ինչպես քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի, այնպես էլ սոցիալ-դեմոկրատների վրա։ Նա նշել է, որ կառավարությունը բախվում է քննադատության ինչպես ձախից, այնպես էլ աջից՝ ընդունելով, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ինքը, թերագնահատել են հասարակության սպասումները։
Մերցը նաև ընդգծել է, որ իր կուսակցության սխալներից մեկը եղել է քաղաքացիների ակնկալիքների ոչ ճիշտ կառավարումը։ Նրա խոսքով՝ շատերը սպասում են արագ արդյունքների, սակայն ժողովրդավարական քաղաքականությունը չի գործում «առցանց պատվերի» սկզբունքով։ Միաժամանակ նա նշել է, որ ներկայիս կառավարությունը կարող է լինել վերջին լուրջ հնարավորություններից մեկը՝ պահպանելու երկրի կայունությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու