Ֆինլանդիան Նոր Կտակարանով գրեթե 15 բեռնատար է ուղարկել Ուկրաինա
Աշխարհ
Ֆինլանդիայի հանրային Yle հեռարձակողի հաղորդմամբ՝ 2022 թվականից ի վեր՝ Ֆինլանդիան Նոր Կտակարանի միլիոնավոր օրինակներ է ուղարկել Ուկրաինա, որոնց զգալի մասը նախատեսված էր ուկրաինական բանակի համար։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ Միկկելիի տպարանը մեծ պատվերներ է ստացել Ուկրաինայից։ Ընկերության գործադիր տնօրեն Ռամի Պաաջանենի խոսքով՝ տպարանը գրեթե 15 բեռնատար գիրք է ուղարկել, հիմնականում՝ Ուկրաինայի զինված ուժերին։ Նա բացատրել է, որ տպարանի շրջանառությունը երեք-չորս տարվա ընթացքում աճել է 60%-ով, մինչդեռ երկրի մյուս տպագրական ընկերությունները նման աճ չեն գրանցել։
Միկկելիի տպարանը մասնագիտանում է բարակ թղթե արտադրանքի՝ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի և այլ կրոնական գրականության արտադրության մեջ։ Գրքերի մոտ 95%-ը արտահանվում է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու