Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մեղմացումը «սխալ» է անվանել
Աշխարհ
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը ռուսական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումը անվանել է ռազմավարական սխալ, քանի որ այն անմիջականորեն ազդում է Մոսկվայի ֆինանսական ռեսուրսների վրա։ UNIAN-ը մեջբերում է նրա խոսքերը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ սահմանափակումները ճնշման հիմնական տարր են։
«Իրանի հետ պատերազմի համատեքստում սխալ էր նաև ծովում ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մեղմացումը՝ թույլ տալով դրա բեռնաթափումն ու վճարումը», - հայտարարել է Վոլքերը։
Նա կարծում է, որ ԱՄՆ նման որոշումները էական ազդեցություն չունեն շուկաների վրա, այլ անմիջականորեն ամրապնդում են Ռուսաստանի ֆինանսական ռեսուրսները։ «Սա խաթարում է Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության արդյունավետությունը», -պնդում է փորձագետը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու