Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է սոցիալական պաշտպանության բարեփոխումները
Այլ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները, համագործակցության ընթացքն ու ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, դեսպաններ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, միջազգային գործընկերների հետ համագործակցության փորձն ու հաջողված օրինակները։ Նախարարն ընդգծել է համատեղ կատարված արդյունավետ աշխատանքի դերը սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու