Այսօր Պարի միջազգային օրն է
Գիտություն և Մշակույթ
Այսօր Պարի միջազգային օրն է. ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արի՛, պարի՛» տոնական միջոցառումը:
Տոնական օրվա ծրագրի մեկնարկն ազդարարվել է Հանրապետության հրապարակում «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ: Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը միավորել է շուրջ 4000 պարողների:
Պարային ֆլեշմոբեր են նախատեսված նաև ժամը 18:00-ին՝ Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում:
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու