Կիրկորովի Mercedes-ը վաճառքի է հանվել՝ ռեկորդային գնով
Հասարակություն
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին պատկանող ավտոմեքենան հայտնվել է վաճառքի՝ անսովոր բարձր գնով։ Հայտարարությունը հրապարակվել է auto.ru կայքում, որտեղ նշվում է, որ խոսքը վերաբերում է Mercedes-Benz Viano Extra Long L3 I (W639) մոդելին։
Հայտարարության համաձայն՝ 2008 թվականի արտադրության մեքենան ունի ավելի քան 170 հազար կիլոմետր վազք և ունեցել է մի քանի սեփականատեր։ Վաճառողը շեշտում է, որ ավտոմեքենան ունի յուրահատուկ պատմություն և կապված է հայտնի արտիստի անվան հետ, ինչն էլ, ըստ նրա, պայմանավորում է բարձր գինը։
Նկարագրության մեջ նշվում է, որ նման ավտոմեքենաները հազվադեպ են հանդիպում վաճառքում, և գնորդներին խնդրում են լրջությամբ վերաբերվել առաջարկին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիրկորովին պատկանող մեկ այլ եզակի մեքենա՝ Aurus Senat-ը, նույնպես հայտնվել էր ուշադրության կենտրոնում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու