ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար 

Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի վերջին տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա։

Էդվարդ Ասրյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 22-ին՝ Արցախի Ազոխ գյուղում։ 1994 թվականից սկսել է ծառայել զինված ուժերում և մինչև 2021 թվականը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ աստիճանաբար առաջխաղացում ունենալով համակարգում։ 2015-2017 թվականներին եղել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալ, ապա ֆակուլտետի պետ։ 2017-2019 թվականներին զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2019 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ։ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2022 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ 2023 թվականի հուլիսի 3-ին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։Ինչ վերաբերում է գույքային և ֆինանսական տվյալներին, ապա «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ասրյանի հայտարարագրերում տարիների ընթացքում արձանագրվել է որոշակի աճ։ 2021 թվականին, երբ նա դադարեցրել է նախորդ պաշտոնը, նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,016,975 դրամ, կանխիկ դրամը՝ 710,528 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3,606,591 դրամ։

2022 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 28,500,000 դրամ արժողությամբ։ Նույն տարվա վերջում նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,300,000 դրամ, կանխիկ դրամը՝ 3,000,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 11,589,764 դրամ։ Միաժամանակ ձևավորվել է նաև վարկային պարտավորություն՝ 22,938,888 դրամ։

2023 թվականին Ասրյանի բանկային հաշիվներում արդեն առկա է եղել 3,000,000 դրամ, կանխիկ դրամը կազմել է 3,500,000 դրամ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած տարեկան եկամուտը՝ 14,450,760 դրամ։ Վարկային պարտավորությունը նույն տարվա ավարտին կազմել է 20,470,000 դրամ՝ կապված բնակարանի ձեռքբերման հետ։

2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա շարունակում է ունենալ նույն բնակարանը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում, որը գրանցվել է 2022 թվականի հուլիսի 25-ին։ Տրանսպորտային միջոց չի հայտարարվել։ Բանկային հաշիվների մնացորդը աճել է՝ կազմելով 4,585,220 դրամ, կանխիկ դրամը՝ 4,500,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 24,335,240 դրամ։ Միաժամանակ վարկի մնացորդը նվազել է և կազմել 19,898,659 դրամ։

Այսպիսով, ուսումնասիրված տվյալները ցույց են տալիս, որ Էդվարդ Ասրյանի եկամուտները տարիների ընթացքում աճել են, ավելացել են նաև դրամական միջոցները, մինչդեռ վարկային պարտավորությունը աստիճանաբար նվազել է»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը
Ամենադիտված