ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար 

Կառավարությունը «Made in Armenia» ծրագիրը տապալել է. փաստաթուղթ. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված այն դրույթի իրականացումը, որով խոստացվել էր քայլեր ձեռնարկել «Made in Armenia» բրենդի կայացման, միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել, արդյոք մշակվել է պաշտոնական հայեցակարգ, ռազմավարություն, տարբերանշան կամ բրենդբուք, որքան ֆինանսավորում է հատկացվել, ինչ պայմանագրեր են կնքվել և ինչ չափելի արդյունքներ են արձանագրվել։

Նախարարության պատասխանից, սակայն, պարզվում է, որ կառավարության ծրագրով ամրագրված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ համակարգային և հստակ ֆինանսավորված ծրագիր փաստացի չի իրականացվել։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են․

«Ի պատասխան՝ 2026 թվականի ապրիլի 14-ի Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ «Made in Armenia» բրենդի կայացման նպատակով 2021 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսված էր իրականացնել համապատասխան միջոցառում, որը հետագայում նախարարության կողմից չեղարկվել է, և տվյալ շրջանակում պայմանագիր չի կնքվել ու պետական բյուջեի միջոցներով ծրագրային վճարում չի կատարվել»։

Այսինքն՝ նախարարությունը փաստացի արձանագրում է, որ «Made in Armenia» բրենդի կայացման համար նախատեսված միջոցառումը չեղարկվել է, պայմանագիր չի կնքվել, պետական բյուջեից ծրագրային վճարում չի կատարվել։

Միաժամանակ նախարարությունը տեղեկացրել է, որ 2021 թվականին նախաձեռնության շրջանակում կատարվել են միայն սահմանափակ աշխատանքներ։

«Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախաձեռնության շրջանակում 2021 թվականին իրականացվել են սահմանափակ՝ հանրային իրազեկման, տեղեկատվական և կազմակերպչական բնույթի աշխատանքներ։ Վերոնշյալ նպատակով «Մարօգ մարքեթինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում կատարվել է 558,420 դրամի ծախս»,– նշել են նախարարությունից։

Այս պատասխանը ուշագրավ է այն առումով, որ կառավարության ծրագրում խոսքը եղել է ոչ թե մեկանգամյա իրազեկման կամ կազմակերպչական աշխատանքների, այլ «Made in Armenia» բրենդի կայացման մասին։ Մինչդեռ նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2021 թվականից մինչ օրս այս ուղղությամբ հստակ պետական ռազմավարության, հաստատված հայեցակարգի, առանձին բրենդային քաղաքականության կամ չափելի արդյունքների մասին տվյալ չի ներկայացվել։

Նախարարությունն իր պատասխանում նաև նշել է, որ միջազգային ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում 2021-2025 թվականներին հայկական տեքստիլ արդյունաբերության ոլորտի ընկերությունները ազգային տաղավարի ձևաչափով մասնակցել են A+A՝ Գերմանիայում, Texworld և Who’s Next՝ Ֆրանսիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին։ Ըստ նախարարության՝ այդ մասնակցությունը միտված է եղել հայկական բրենդների ճանաչելիության բարձրացմանը, արտահանման խթանմանը, միջազգային գնորդների հետ ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելուն։

Նշվել է նաև, որ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ մշակվել են ցուցահանդեսների մասնակցության ուղեցույց և միասնական հայկական տաղավարի բրենդբուք, որոնք արդեն կիրառվում են։

Սակայն այստեղ ևս էական հարց է առաջանում․ ցուցահանդեսներին մասնակցությունը և միասնական տաղավարի բրենդբուքը որքանո՞վ են համարժեք կառավարության ծրագրով նախատեսված «Made in Armenia» բրենդի կայացմանը։ Նախարարության պատասխանում բացակայում են այն հիմնական տվյալները, որոնք թույլ կտային գնահատել ծրագրի արդյունավետությունը՝ քանի արտադրող է ընդգրկվել, ինչ շուկաներ են բացվել, ինչ պայմանագրեր են կնքվել, արտահանման ինչ աճ է գրանցվել, կամ ինչ չափելի ազդեցություն է ունեցել այս ամենը հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության վրա։

Ավելին՝ նախարարության պատասխանից ստացվում է, որ «Made in Armenia»-ն, որպես համապետական բրենդային քաղաքականություն, ոչ թե կայացվել է, այլ մնացել է մասնակի, հատվածական գործողությունների մակարդակում։ Մի կողմից կառավարությունը ծրագրով խոստացել է հայկական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու քաղաքականություն, մյուս կողմից նախարարությունը խոսում է չեղարկված միջոցառման, չկնքված պայմանագրի և ընդամենը 558,420 դրամի ծախսի մասին։

Եզրահանգում

Փաստացի, «Made in Armenia» բրենդի կայացման մասին կառավարության ծրագրային դրույթը առնվազն այս պահի դրությամբ չի ստացել այնպիսի համակարգային իրականացում, որը հնարավոր կլիներ ներկայացնել որպես լիարժեք պետական քաղաքականություն։ Նախարարության պատասխանը չի պարունակում հաստատված ռազմավարության, ամբողջական հայեցակարգի, առանձին ֆինանսավորման, մրցույթների, պայմանագրերի և չափելի արդյունքների ամբողջական պատկեր։

Այլ կերպ ասած՝ կառավարության ծրագրում ամրագրված խոստումը մնացել է մեծ ձևակերպման մակարդակում, իսկ գործնականում ներկայացվում են սահմանափակ կազմակերպչական աշխատանքներ և միջազգային ցուցահանդեսների մասնակցություն։ Սա ավելի շատ ձախողում է, քան «Made in Armenia» ազգային բրենդի կայացման հետևողական և չափելի պետական ծրագիր»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը
Ամենադիտված