Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան Պատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն 

«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի նախագծերը։ Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև Հայաստանի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։

Գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը նախարարությանը ցույց է տվել, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։ Հաշվի առնելով դա՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։

 

Սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։ Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։

Մյուս կողմից՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ անհամադրելիություններ, մասնավորապես՝ տարբեր առարկաների ծրագրերում նույն թեմատիկ միավորներին կամ հասկացություններին վերաբերող նյութի ժամանակագրական անհամընկնումներ (երբ տվյալ նյութը ոչ հիմնական առարկայում ուսուցանվում է ավելի վաղ, քան համապատասխան հիմնական առարկայում), ինչպես նաև տարբեր առարկաների շրջանակում նույնաբովանդակ նյութի կրկնություններ։

Առկա է նաև ուսումնական բովանդակության բեռնվածության անհամաչափություն, ինչը որոշ դեպքերում սահմանափակում է սովորողների կողմից հիմնական և առանցքային կարողությունների խորացված ձևավորումը։ Բացի այդ, առանձին առարկաների բովանդակության մեջ բավարար չափով ընդգրկված չեն միջառարկայական կապերը և ժամանակակից հասարակական ու անվտանգության մարտահրավերներին վերաբերող բաղադրիչները։

Նշվում է, որ հատուկ ուշադրության կարիք ունի «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակությունը, որը հիմնականում կենտրոնացած է ռազմամարզական պատրաստության վրա և բավարար չափով չի ապահովում սովորողների պատրաստվածությունը ժամանակակից բազմաբնույթ արտակարգ իրավիճակներում գործելու համար՝ ներառյալ բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական և ռազմական բնույթի ռիսկերին արձագանքումը։

Ժամանակակից հասարակության զարգացման պայմաններում հանրակրթության համակարգը կոչված է ոչ միայն ապահովելու սովորողների ակադեմիական գիտելիքները, այլև ձևավորելու առողջ, պատասխանատու և սոցիալապես գիտակից քաղաքացի։ Այս համատեքստում «Առողջ ապրելակերպ» կրթական բաղադրիչը ներդրվեց հանրակրթության պետական չափորոշչով՝ սկզբնական փուլում որպես պարտադիր խմբակ, սակայն 2026–2027 ուսումնական տարվանից նախատեսվում է ներդնել այն որպես պարտադիր առարկա։ «Առողջ ապրելակերպ» առարկայի հիմնական նպատակը սովորողների մոտ առողջությանը վերաբերող գիտելիքների, արժեքների և վարքագծային հմտությունների ձևավորումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջՌուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՎահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքովՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Գիտնականը նշել է՝ որ սև խոռոչներն են Տիեզերքում ամենատարածվածը«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվեց«88» սուպերմարկետների ցանցի գործունեության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ) Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվելՀայտնի է դարձել Կադիրովի որդու դերը Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունումՏիմատիի սիրելին սափրել է մեկ տարեկան դստեր մազերը և կոշտ պատասխանել քննադատություններինՀայաստանի դեմ կիրառված իսրայելական LORA հրթիռները փորձարկվել են գերմանական ռազմանավիցՀայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ ԶելենսկունՋուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԱրտակարգ դեպք՝ «Volkswagen»-ը բռնկվել է․ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Ամենադիտված