ԵՄ-ն ճանաչել է Թբիլիսիի հետ երկխոսության անհրաժեշտությունը. Մակա Բոչորիշվիլի
Աշխարհ
Եվրամիությունը ճանաչել է Վրաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը, սակայն Բրյուսելի բյուրոկրատիայի ներսում կան տարաձայնություններ դրա վերսկսման վերաբերյալ։
Այս մասին Վրաստանի Հանրային հեռարձակողի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
«ԵՄ բյուրոկրատիայի ներսում որոշակի մոտեցումներ և ցանկություններ են փոխվել։ Նրանք գիտակցում են, որ Վրաստանի հետ երկխոսությունը անհրաժեշտ է, բայց, ըստ երևույթին, նրանք տարաձայնություններ ունեն այն վերսկսելու վերաբերյալ», – ասել է Բոչորիշվիլին։
Արտգործնախարարը նշել է, որ Վրաստանի դիրքորոշումը հստակ է. Թբիլիսին չի դադարեցրել Բրյուսելի հետ երկխոսությունը, և ոչ էլ որևէ պատճառ է ստեղծել դրա համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու