Axios. Պենտագոնը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր հարվածների մասին
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարների վերաբերյալ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Այս ճեպազրույցը ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն քննարկում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը կամ բանակցություններում առկա փակուղուց դուրս գալու, կամ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու համար», – նշել է լրատվամիջոցը։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների ալիք սկսելու ծրագիր՝ երկխոսության փակուղուց դուրս գալու հույսով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մի շարք հարձակումներից հետո ԱՄՆ-ը հույս ունի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա՝ «վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ և ցուցաբերելու ավելի մեծ ճկունություն»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու