ԱՄՆ-ը ցանկանում է նոր կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը դիմել է այլ երկրների՝ առաջարկելով միանալ նոր միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունն ապահովելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ Պետդեպարտամենտը տեղեկատվություն է ուղարկել ամերիկյան դեսպանատներին նոր ծովային նախաձեռնության մասին և խնդրել է դիվանագետներին խրախուսել օտարերկրյա կառավարություններին միանալ: Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ գլխավորած նոր կոալիցիան կօգնի մասնակիցներին փոխանակել տեղեկատվություն, համակարգել դիվանագիտական ջանքերը և կիրառել պատժամիջոցներ:
Չնայած նոր կոալիցիան, ինչպես սպասվում է, ռազմական բնույթ չի կրելու, ամերիկյան դեսպանատներին ուղարկված հեռագրում Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել հրավիրել այլ երկրների ներկայացուցիչներին դառնալ «դիվանագիտական և/կամ ռազմական գործընկերներ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու