Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է, որ վեց կուսակցություն համատեղ նամակ է փոխանցել Հայաստանում Եվրոպական միության գրասենյակին՝ հասցեագրելով այն ԵՄ ղեկավարությանը և «Եվրոպական քաղաքական համայնքի» ներկայացուցիչներին։ Նշվում է, որ դիմողները ՀՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀԱԿ-ը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունն են՝ իրենց եվրոպական քաղաքական ընտանիքներով։
Ըստ հրապարակման, նամակում մատնանշվում են ժողովրդավարական նահանջ, քաղաքական ճնշումներ, ավելի քան 50 «քաղաքական բանտարկյալ», ճնշումներ Հայ առաքելական եկեղեցու վրա, մեդիայի սահմանափակումներ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախում էթնիկ զտումների խնդիրները՝ ԵՄ-ին կոչ անելով գործել համարժեք։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու