Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը «Սումուդ» նավատորմի դեմ Իսրայելի գործողությունները անվանել է Գազայի ծովահենություն
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը «Գլոբալ Սումուդ Ֆլոտիլյա - Երկրորդ առաքելություն» անվամբ Գազայի հատված ուղևորվող մարդասիրական նավատորմի նավերի դեմ Իսրայելի ուժերի գործողությունները անվանել է ծովահենության ակտ և նավարկության ազատության սկզբունքի խախտում։
«Գազային մարդասիրական օգնություն հասցնելու համար ստեղծված Գլոբալ Սումուդ Ֆլոտիլիայի վրա միջազգային ջրերում Իսրայելի ուժերի հարձակումը ծովահենության ակտ է։ Իսրայելը խախտել է մարդասիրական արժեքները և միջազգային իրավունքը՝ հարձակվելով այն նավատորմի վրա, որը փորձում էր ուշադրություն հրավիրել Գազայում տեղի ունեցող մարդասիրական աղետի վրա։
Իսրայելի կողմից այս ագրեսիան նաև խախտում է միջազգային ջրերում նավարկության ազատության սկզբունքը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը կոչ է արել «միջազգային հանրությանը միասնական դիրքորոշում ընդունել Իսրայելի այս անօրինական գործողության դեմ»։
«Այլ երկրների հետ միասին մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կապված մեր քաղաքացիների և նավատորմի վրա գտնվող մյուս ուղևորների իրավիճակի հետ»,-հայտարարել է նախարարությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու