Այս տարի կնշվի մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը
Գիտություն և Մշակույթ
Այս տարի նշվում է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը․ այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։
Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու