Եվրոպան ՆԱՏՕ-ից բացի՝ նոր ռազմական դաշինք կստեղծի Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և ինը այլ եվրոպական երկրներ ցանկանում են համատեղ ռազմածովային ուժեր ստեղծել մայրցամաքի հյուսիսում «Ռուսաստանից եկող ապագա սպառնալիքները կանխելու համար»։ Այս մասին հայտարարել է Թագավորական նավատորմի ղեկավար, գեներալ Գվին Ջենկինսը, գրում է The Guardian-ը։
Գեներալը նշել է, որ բազմազգ ռազմածովային ուժերը կգործեն որպես «ՆԱՏՕ-ի հավելված»։ Այն կներառի Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Բալթյան երկրները և Նիդեռլանդները։ Նոր ռազմածովային ուժերը, ինչպես սպասվում է, կմասնակցեն համատեղ մարզումներին ու կրթությանը և կղեկավարեն Մեծ Բրիտանիայում գտնվող շտաբ-բնակարանից։
Ջենկինսը բացատրել է, որ JNF-ի ստեղծումը կապահովի իրատեսական հնարավորություններ և ռազմական ծրագրեր, եթե ռազմական գործողություններ սկսվեն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու